Տնտեսություն

ՀՀ ԿԲ-ն կգնի դրամանիշների և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ-ն կգնի դրամանիշների և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում

Հայաստանի կենտրոնական բանկն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) և ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԲ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«ՀՀ կենտրոնական բանկը գնում է միայն այն դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն և  անհրաժեշտ են ՀՀ կենտրոնական բանկի դրամագիտական հավաքածուն համալրելու համար»:

Դրամանիշերի և ֆինանսական հաստաթղթերի գնման նպատակով  ՀՀ կենտրոնական բանկում ստեղծված  է մասնագիտացված հանձնաժողով, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակում (Վազգեն Սարգսյան 6 հասցեով)։ Հանձնաժողովին դրամանիշերը և ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու համար անհրաժեշտ է առաջարկվող նյութերի բարձր որակի լուսանկարները ուղարկել robert.kocharyan@cba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 010-592592 (ներքին՝ 0664, 0665, 0666) հեռախոսահամարով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում