Սարիկ Մինասյանը գյումրեցիներին խոստանում է չփոշիացնել ստացած քվեները

2 րոպեի ընթերցում

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ուղղված համաքաղաքացիներին: 

«Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ քվեի, յուրաքանչյուրիդ վստահության և պատվախնդրության համար:

Մեզ համար մարդը բարձրագույն արժեք է, մեր սկզբունքներում տեղ չունեն սպառնալիքը, պարտադրանքը, խաբեությունը, ցինիզմն ու սուտը:

Սիրելի՛ գյումրեցիներ, պարտավորված ենք ձեր վստահության համար, որն ի ցույց եք դրել ապահովելով կրկնակի քվեներ` ի համեմատություն շեմը հաղթահարած 2-րդ ուժի: Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին: Շարունակելու ենք Գյումրու զարգացման և շենացման մեր բոլոր ծրագրերը»,- գրել է Սարիկ Մինասյան: 

Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրություններում  քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատարն է, սակայն բավարար ձայներ չի հավաքել միանձնյա համայնքի ղեկավար ընտրելու համար։ Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր 4 ուժերը միավորվելու դեպքում կարող են իրենք համայնքի ղեկավար ընտրել։ Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունը արդեն իսկ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ սատարել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժի՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին։  Անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր մյուս ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ 

Հայերեն

Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին. Երևանի քաղաքապետի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

12 նահանգ Թրամփին դատի է տվել նրա սահմանած մաքսատուրքերի պատճառով

Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի արդարադատության վերականգնման արդյունավետ մեխանիզմներով. Ջոն Ինյարիտու

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան արդյունավետ են համարում Ուկրաինայի հարցով Լոնդոնի բանակցությունները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Մենք միասնական ենք. Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մենք պետք է ունենանք հզոր պետություն և կարողանանք պաշտպանել մեզ արտաքին ոտնձգություններից. Յուրի Սուվարյան

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում