Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվայի հետ փոխըմբռնման է հասել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում և այժմ նպատակադրված է նույն արդյունքին հասնել Կիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատրաստ է…. Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ համաձայնություն ունենք: Այժմ համաձայնություն է անհրաժեշտ (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր) Զելենսկիի հետ: Ինձ թվում էր, թե Զելենսկիի հետ ավելի հեշտ կլինի գործ ունենալ, սակայն առայժմ դա ավելի բարդ է եղել, բայց ամեն ինչ կարգին է», - ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպում կունենա ապրիլի 26-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը Վատիկան կատարվելիք այցի ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում