Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում

2 րոպեի ընթերցում

Գյումրու Վարդանանց հրապարակի հարևանությամբ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը մարտի 30-ին՝ ժամը 08։00-20։00 ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝ ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը և ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված այլ հարցերի լուծումները:

«Այսօր այս մեքենաները տեղակայված են ընտրողների ընտրական իրավունքն աջակցող գործառույթով: Մինչև այս հիմնականում դիմել են խորհրդատվության և տեղեկանքի, ինչպես նաև 9-րդ ձևի համար: Շատ են նաև բողոքները, որ անձը ներգրավված չէ ցուցակներում»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը՝ տեղեկացնելով, որ Գյումրի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 111 236, որի գերակշիռ մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: «Բայց նաև կան իրավական այլ կարգավիճակ ունեցող անձիք՝ 111,236-ի մեջ մենք ունենք 2 173 քաղաքացի, ովքեր օտարերկրյա պետության քաղաքացի են: Ունենք 1062 անձ, ովքեր ունեն ժամանակավոր պաշտպանություն, 25՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձ, ովքեր ժամանակավոր պաշտպանություն չունեն: Օտարերկրյա քաղաքացիների թվում գերակշիռ մեծամասնություն են կազմում ՌԴ քաղաքացիները՝ 2 138, 12՝ Ուկրաինայի, 11-ը՝ Վրաստանի, 3-ը՝ Ղազախստանի, երկուական ընտրողներ էլ Հնդկաստանից և Լիբանանից, և մեկական ընտրող Իրանից, ԱՄՆ-ից, Լատվիայից, Նիդեռլանդներից և Գերմանիայից: Եթե անձը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, այլ ունի օտար պետության քաղաքացու, փախստականի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ, այդ թվում՝ նաև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, տվյալ համայնքում նա պետք է ունենա առնվազն մեկ տարվա հաշվառում, եթե հանդիսանում է ՀՀ քաղաքացի, պետք է ունենա նվազագույնը վեց ամսվա հաշվառում և պետք է լրացած լինի անձի 18 տարին»,- նշեց Նելլի Դավթյանը:

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին