ՊԵԿ-ում քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և շրջանառության հարկ վճարողների աջակցության հետ կապված հարցեր

3 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման նպատակով, տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նիստի ընթացքում քննարկվել են եկամուտների հայտարարագրման համակարգին, շրջանառության հարկ վճարողների աջակցությանը, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված պետական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը  կարևորել է հանրային, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը՝ հասարակության լայն շրջանակում քննարկվող կարգավորումների վերաբերյալ: Ներկայացվել են Կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ է եղել հանրության շրջանում իրականացվող լայնածավալ իրազեկման միջոցառումներին, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ժամկետներին, հայտարարագրի ներկայացման հարթակների առավել մատչելի դարձնելուն ուղղված աշխատանքներին՝ թվայնացման տեսանկյունից։ Քննարկվել են նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների աջակցության ծրագրին վերաբերող հարցերը՝ կարևորելով աջակցության հասցեական տրամադրումը։

Անդրադառնալով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող վարչարարությանը՝ խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների և մտահոգությունների շարքում էին՝ ապրանքների ներմուծման կամ արտադրման դեպքում թվային դրոշմավորման, ԵՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխճանաչելիության, ինչպես նաև ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքում առաջացած տուգանքների և ՊԵԿ կողմից ստացվող ծանուցումների հետ կապված հարցերը։

Ներկայացված հարցերի շուրջ, խորհրդի անդամների ակտիվ մասնակցությամբ, փոխանակվել են մտքեր և քննարկվել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

ՊԵԿ նախագահն ամփոփելով նիստը նշել է, որ երկխոսության արդյունքում ներկայացված դիտարկումներն ու առաջարկները խորքային կուսումնասիրվեն, ինչպես նաև բարձրացված հարցերին արդյունավետ լուծումներ տալու նպատակով, հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ կկազմակերպվեն մասնագիտական աշխատանքային քննարկումներ:

 

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից