Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել է Էքրեմ Իմամoղլուի փաստաբանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում կալանավորված և պաշտոնանկ արված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեդ Փեհլիվանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավոր Թուրան Թաշքին Օզերը։

«Հերթական անօրինական ձերբակալումը. Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվել է»,- գրել է Օզերը X-ի իր միկրոբլոկում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Փեհլիվանին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հետաքննության բյուրոյի կողմից իրականացված հետաքննության շրջանակներում Մեհմեթ Փեհլիվանին ձերբակալելու հրաման է տրվել «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքային արժեքների օրինականացում» հոդվածով։ 

Ոստիկանները Փեհլիվանին բերման են ենթարկել իր տնից։

Նրան տեղափոխել են պետական ​​հիվանդանոց՝ բուժզննման, որից հետո ուղարկել են ոստիկանության բաժին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում