Ասիա

ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստանում ծանոթացել է ԽՍՀՄ բռնաճնշումների հետևանքով Ակմոլ գյուղ աքսորված կանանց պատմություններին. նրանց մեջ եղել են հայեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստանում ծանոթացել է ԽՍՀՄ բռնաճնշումների հետևանքով Ակմոլ գյուղ աքսորված կանանց պատմություններին. նրանց մեջ եղել են հայեր

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների, նրանց շրջանում եղել է նաև շուրջ 80 հայ կին։

Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում