ԵՄ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Փարիզում Ուկրաինայի հարցով եվրոպական մի քանի երկրների և Կանադայի առաջնորդների հանդիպումից հետո։
«Մենք քննարկել ենք Ռուսաստանի վրա ճնշումների շարունակականությունը: Միանգամայն պարզ է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Մենք ցանկանում ենք արդար և երկարատև խաղաղության համաձայնագիր: Դա է մեր նպատակը», - ասել է նա «Bluesky» ցանցի տեսաուղերձում: