Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվին և ամերիկյան ավիակիրին նոր հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվին և ամերիկյան ավիակիրին նոր հարվածներ հասցնելու մասին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» խմբավորումը հայտարարել է բալիստիկ հրթիռներով Իսրայելի Բեն-Գուրիոնի օդանավակայանին և Թել Ավիվում ռազմական թիրախի հարվածելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է  հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ կանխվել է նաև ամերիկյան ռազմանավերի առաջխաղացումը Կարմիր ծովի հարավում:

Նշվում է, որ հարվածները հասցվել են «Zu El-Fikar» և «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռներով: 

Հութիների ռազմական խոսնակն ընդգծել է, որ վերջին օրերի պատասխան գործողությունների և դիմակայության արդյունքներից մեկը դեպի Կարմիր ծովի հարավ հակառակորդի ռազմանավերի առաջխաղացման, ինչպես նաև ծովից օդային հարվածների և ռմբակոծության միջոցով հարձակումների ընդլայնման փորձերի խափանումն է։

Բացի այդ, նրա խոսքով, Եմենի զինված ուժերը Կարմիր ծովում նոր հարված են հասցրել ամերիկյան «Harry Truman» ավիակիրին։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում