Իրան

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել և ուսումնասիրել է Թեհրանի պատասխան նամակը

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ստացել և ուսումնասիրել է Թեհրանի պատասխան նամակը

ԱՄՆ իշխանություններն արդեն ստացել են Օմանի միջոցով  փոխանցված Իրանի պատասխանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRIB հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

«Ըստ Օմանից մեր բարեկամների տեղեկատվության՝ նամակն արդեն հասել է հասցեատիրոջը և ուսումնասիրվել է», - նշել է նա:

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ նամակում Իրանը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ երկիրը չի մասնակցի ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման, սակայն պատրաստ է անուղղակի բանակցությունների։

Մարտի 31-ին Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել է ռմբակոծությամբ և երկրորդային մաքսատուրքերով, եթե Թեհրանը Վաշինգտոնի հետ համաձայնագիր չկնքի իր միջուկային ծրագրի շուրջ։  

Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն երկրի վրա կարող է գրոհել դրսից, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել Իրանի Իսլամական Հանրապետության ներսում, ապա կոշտ պատասխան կստանա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում