Քաղաքականություն

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանն ապրիլի 14-ին այցելել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Մամլո դիվանից, Արմեն Ռուստամյանն ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի կողմից որդեգրված քաղաքական ուղեգիծը և համահայկական կառույցի առաջնահերթությունները։

ՀՅԴ Բյուրոյի անդամները բարձրաձայնել են Հայաստանի Հանրապետության դիմագրաված անվտանգային խնդիրների շուրջ իրենց մոտեցումները և մտահոգությունները, կարևորել են արցախահայության վերադարձի երաշխավորված և անվտանգ իրացման, Բաքվում պահվող ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդիրը, ընդգծել են միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքական ներգրավվածության կարևորությունը տարածաշրջանում կայուն և արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը գնահատել են նման հանդիպումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել քաղաքական տարբեր օրակարգերի շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում