Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին
1 րոպեի ընթերցում

Կանադան մտադիր է մասնակցել Եվրոպայի վերազինման գործընթացին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք ամրապնդում ենք անվտանգությունը մեր վստահելի գործընկերների հետ, ինչը ներառում է Կանադայի մասնակցության առաջխաղացումը եվրոպական վերազինման նոր պլանին անդրատլանտյան անվտանգության ամրապնդման համար», - ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով, հավելել է, որ այս պլանի մի մասը վերաբերում է նաև Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու շարունակությանը։ Քարնին շեշտել է, որ այդ նպատակներին հասնելու համար Օտտավան կխթանի ներքին արտադրության զարգացումը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։