Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար
1 րոպեի ընթերցում

Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,89 դոլարով (1,37%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 65,65 դոլարի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը նշելով, որ WTI-ի մայիսյան ֆյուչերսներն այդ ժամանակ NYMEX բորսայում թանկացել են 0,88 դոլարով (1,43%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 62,38 դոլարի։