Միացյալ Նահանգներ

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման թեման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հանգուցային հարցերի շուրջ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին ժամանակներս: Հիմնական ուշադրությունը հատկացվել է ուկրաինական ճգնաժամի թեմային», - ասվում է ապրիլի 28-ին տարածված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ, զարգացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև ապրիլի 25-ին կայացած զրույցը՝ Լավրովը և Ռուբիոն «ընդգծել են բանակցություններ սկսելու համար առաջացող նախադրյալների համախմբման կարևորությունը՝ երկարաժամկետ կայուն խաղաղության հասնելու հուսալի ուղի համաձայնեցնելու նպատակով»։

«Արծարծվել են նաև մի շարք առանձին միջազգային հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներով», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում