Միացյալ Նահանգներ

Սպիտակ տունը հայտնել է ավելի քան տասը առևտրային առաջարկ ստանալու մասին

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտնել է ավելի քան տասը առևտրային առաջարկ ստանալու մասին

ԱՄՆ-ն արդեն ստացել է ավելի քան 10 առևտրային առաջարկ մաքսատուրքերի սահմանումից հետո, և Թրամփի վարչակազմը ներկայումս գնահատում է դրանք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։

«Մենք ունենք մեկ տասնյակից ավելի գործարքներ, որոնց շրջանակում ԱՄՆ-ն հիանալի առաջարկներ է ստացել, ուստի առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, երկրի առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը, նախագահը մտածում են այն բանի շուրջ, թե արդյոք այդ գործարքները բավականին լավն են», - ասել է Հասեթը Fox Business-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանց բազային դրույքաչափը 10 տոկոս է, իսկ 57 երկրի համար ապրիլի 9-ից գործում են բարձրացված դրույքաչափեր, որոնք հաշվարկվել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի հիման վրա, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում