Աշխարհ

Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են համաձայնագիր երեք երկրների սահմանակետի մասին

1 րոպեի ընթերցում

Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են համաձայնագիր երեք երկրների սահմանակետի մասին

Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Սադիր Ժապարովը և Շավկաթ Միրզիյոևը ստորագրել են պայմանագիր երեք հանրապետությունների սահմանակետի վերաբերյալ։ Արարողությունը տեղի է ունեցել Տաջիկստանի հյուսիսի Սողդիի մարզի վարչական կենտրոն Խուջանդում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեպքի վայրից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Բացի այդ, ղեկավարներն ստորագրել են Խուջանդի հավերժական բարեկամության հռչակագիրը։ Միջոցառումը տեղի է ունեցել Տաջիկստանի ղեկավարի նստավայրում՝ Խուջանդից ոչ հեռու գտնվող Գուլիստոնում։

Բացի այդ, Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը Խուջանդում ստորագրել են երկու երկրների միջև սահմանի վերաբերյալ վավերացված փաստաթղթերի փոխանակման մասին արձանագրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում