Եվրոպա

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

1 րոպեի ընթերցում

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Ամբողջ Եվրոպայից խորհրդարանական ներկայացուցիչներ են ժամանել Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Կիև են ժամանել խորհրդարանների ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից: Մայրաքաղաք են ժամանել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները», - Ստեֆանչուկի խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմ» գործակալությունը: 

Եվրոպացի խորհրդարանականների այցի պատճառները չեն հստակեցվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում