Իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
1 րոպեի ընթերցում

Իրանի հարավային Հորմոզգան նահանգը եռօրյա սուգ է հայտարարել Բենդեր Աբաս (Շահիդ Ռաջա) նավահանգստում տեղի ունեցած մահացու պայթյունի պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է իրանական Press TV-ն, Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրի Թազիանին ապրիլի 27-ին հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորներինը՝ 752-ի:
Իրանի ճգնաժամային կառավարման մարմնի հայտարարության մեջ ասվում է, որ տուժածների մեծ մասը բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 190-ը դեռ բուժում են ստանում։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մինչ այժմ հրդեհի 80 տոկոսը մեկուսացվել է և աշխատանքներ են տարվում առաջիկա ժամերին հրդեհը լիովին վերահսկելու համար:
Հորմոզգանի դատական իշխանության ղեկավար Մոջթաբա Ղահրամանին հայտնել է, որ 25 զոհերից 10-ի ինքնությունը պարզվել է։