Եվրոպա

Փրկարարները շարունակում են Լիտվայում կորած ամերիկացի զինվորների որոնումները

1 րոպեի ընթերցում

Լիտվայում փրկարարները փորձում են զորավարժության գոտում գտնվող տորֆային ճահճում գտնել երկու օր առաջ անհետացած չորս ամերիկացի զինվորներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հայտնի է, որ M88 Hercules զրահապատ մեքենայով զինվորները զորավարժություններ էին անցկացնում Բելառուսի սահմանի մոտ գտնվող Պաբրադե զորավարժարանում։

Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն տեղանքն ուսումնասիրելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ նրանց մեքենան խրվել է ճահճի մեջ՝ մոտ հինգ մետր խորությամբ։

Նախարարի խոսքով՝ գիշերվա ընթացքում մեծ աշխատանք է տարվել զրահամեքենայի խորտակման տարածքը չորացնելու համար, և կառուցվել է նոր ճանապարհ՝ ծանր տեխնիկայի մուտքը թույլ տալու համար:

«Մենք չենք կարող հաստատել, թե արդյոք մեքենայում զինվորականներ կան, թե ոչ», - հավելել է նա։

Շակալենեի խոսքով՝ մշտական ​​կապ է պահպանվում ԱՄՆ դիվանագիտական ​​կորպուսի հետ քաղաքական և ռազմական մակարդակներում։ Իրավիճակը, ըստ նախարարի, բավական ծանր է։

Հարյուրավոր լիտվացի և ամերիկացի զինվորներ տասնյակ մեքենաներով աշխատում են տեղում և ուսումնասիրում մոտակա անտառները՝ զինվորներին գտնելու հույսով:

Հայերեն

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսմանը

Համաշխարհային բանկը 432 մլն դոլար կտա Ուկրայինաին տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման նպատակով

Tesla ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է վաճառքի իր նվազագույն ցուցանիշը պատմության մեջ

Ռուս-հայկական համալսարանը և SPRING PR-ը Doing Digital Forum 2025-ի շրջանակում հուշագիր են կնքել