Չինաստան

Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է TikTok-ի սեփականատերը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է TikTok-ի սեփականատերը

TikTok հավելվածի սեփականատեր հանդիսացող ByteDance ընկերության 41-ամյա հիմնադիր Չժան Իմինը գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի (Bloomberg Billionaire Index)՝ գործարարի կարողությունը հասնում է 57,5 ​​միլիարդ դոլարի: 

Երկրորդ հորիզոնականում է Tencent հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Մա Հուատենը (հայտնի է նաև որպես Պոնի Մա)՝ 56,6 միլիարդ դոլար կարողությամբ։ Tencent-ին է պատկանում Չինաստանում հայտնի WeChat մեսենջերը, որից օգտվում է 1,3 միլիարդ մարդ: 

Առաջատարների եռյակում է նաև Nongfu («Նունֆու») ապրանքանիշով խմելու ջուր արտադրող ընկերության սեփականատեր 70-ամյա Չժուն Շանշանը։ Նրա կարողությունը գնահատվում է 54,1 մլրդ դոլար։

Ասիայի ամենահարուստ մարդու՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի ֆինանսական ակտիվները բիզնեսում խնդիրների պատճառով կրճատվել են մինչև  90,9 մլրդ դոլար։ 2024 թվականին նրա կարողությունը գերազանցում էր 120 միլիարդ դոլարը։ Այժմ նա զբաղեցնում է 17-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում, որը գլխավորում է Իլոն Մասկը՝ 336 միլիարդ դոլար կարողությամբ: Այդ ցանկում Չժան Իմինը, Մա Հուատենը և Չժոն Շանշանը զբաղեցնում են համապատասխանաբար 24-րդ, 25-րդ և 26-րդ հորիզոնականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում