Տնտեսություն

Կառավարությունն ամբողջապես կսուբսիդավորի ուսանողների ու դասախոսների՝ հեծանիվ ձեռք բերելու համար նախատեսված վարկերի տոկոսագումարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն ամբողջապես կսուբսիդավորի ուսանողների և դասախոսների՝ հեծանիվ ձեռք բերելու համար նախատեսված՝ մինչև 300 հազար դրամ վարկերի տոկոսագումարները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը հաստատելու մասին» նախագիծը հաստատվեց կառավարության՝ մարտի 27-ի հերթական նիստի ընթացքում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրա ընդունումը բխում է մի կողմից՝ ՀՀ-ի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների՝ 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունից, մյուս կողմից՝ հանրության շրջանում առողջ ապրելակերպն ու ակտիվությունը խթանելու, հանրային երթևեկության՝ էկոլոգիապես անվտանգ այլընտրանքային ձևերը խթանելու անհրաժեշտություններից, ինչը կարող է նպաստել նաև խցանումների նվազեցմանը։

Նախարարը նկատեց, որ այս համատեքստում վերջին մի քանի տարիների ընթացքում Կառավարության կողմից իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։

«Նախորդ տարի իրականացված տարբեր մրցաշարերին մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը դրա նախորդ տարվա ցուցանիշից 48 տոկոս ավելի է»,-հայտնեց Ժաննա Անդրեասյանը։

Վերջինիս խոսքով՝ նախագծի նպատակն է ստեղծել աջակցության մեխանիզմ՝ խրախուսելու ուսանողներին և տարբեր վայրերում աշխատող քաղաքացիներին, ովքեր հեծանիվը դիտարկում են իբրև փոխադրամիջոց, ստանալ հնարավորություն՝ մատչելի տարբերակով ձեռք բերել հեծանիվ և այն կիրառել առօրյայում։

«Նախատեսում ենք, որ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքների ամբողջական սուբսիդավորման ձևով ֆինանսական աջակցություն կտրվի շահառուներին, որոնք, ինչպես նշեցի, կարող են լինել Մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների կամ բուհերի աշխատակիցներ կամ սովորողներ։ Նախատեսում ենք, որ վարկի գումարը կարող է լինել մինչև 300 հազար դրամ, որը վերլուծություններով՝ միանգամայն բավարար է տարբեր դասի որակյալ հեծանիվ ձեռք բերելու, ինչպես նաև՝ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար՝ մինչև 36 ամիս ժամկետով»,-մանրամասնեց Անդրեասյանը՝ հավելելով, որ հանրության շրջանում ավելանում է հետաքրքրվածությունը հեծանիվ ձեռք բերելու հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս նախագիծը կարող է ոչ միայն լուծել տրանսպորտային համակարգի ծանրաբեռնվածության խնդիրը, այլև կարող է հանրության շրջանում խթանել առողջ ապրելակերպի նկատմամբ միտումը։

Հայերեն

Իրանում ազգային սուգ է հայտարարվել

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն

Կանադայում փառատոնի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան զոհեր ու վիրավորներ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ Կահիրեի աշխարհի գավաթի հաղթող

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Իրանական նավահանգստում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առթիվ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ողբերգական պայթյունից զոհվածների հարազատներին ու երկրի կառավարությանը

ՀՀ վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների Թագավորության վարչապետին

Վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին. միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել մի քանի տասնյակ երկրների ասորիներ