Իրավունք

Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին

1 րոպեի ընթերցում

Արդարացման դատական ակտերի թիվը 1,8 տոկոս է. դատախազն անդրադարձել է պատգամավորների քննադատություններին

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում անդրադարձավ արդարացման դատական ակտերի շուրջ հրապարակային քննարկումներին՝ ներկայացնելով պաշտոնական տվյալներ։

Ավելի վաղ որոշ պատգամավորներ իրենց դժգոհությունն էին արտահայտել առ այն, որ շատ հաճախ իրավապահ մարմինները տարբեր անձանց մեղադրանքներ են առաջադրում, սակայն հետագայում այդ անձինք մեծամասամբ արդարացվում են դատարանների կողմից։ 

«Անընդհատ շահարկվում է արդարացման ակտերի թիվը։ Գիտե՞ք՝ որքան է այն. 1,8 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդապետյանը։ 

Գլխավոր դատախազը նշեց, որ շուտով կհրապարակվի դատախազության տարեկան զեկույցը, որտեղ տվյալները ներկայացված են հստակ և ոչ իրավաբանական լեզվով։

«Մենք շատ ու շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել և շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ Այդ ցուցանիշը 40 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է»,-ընդգծեց Վարդապետյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում