Կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այլևս չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

«Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության այն ճանապարհը, որով Հայաստանը գնում է, նաև գերիների հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհն է։ 

«Ավելի էֆեկտիվ տարբերակ պարզապես գոյություն չունի»,- ասաց վարչապետը։

Նա նաև հավելեց, որ կառավարության ընկալումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համապարփակ է և ամբողջական։

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին