Հայաստան

Մարտի 3-րդ շաբաթվա տվյալներով Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում

2 րոպեի ընթերցում

Մարտի 3-րդ շաբաթվա տվյալներով Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում

2025 թվականի 12-րդ շաբաթվա տվյալների համաձայն Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ մարտի 17- 23-ը դիմել է 7866 բուժառու: Դեպքերի 75,9 տոկոսը  0-18 տարեկան երեխաներն են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է: 

Նույն ժամանակահատվածում սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացվել է 791 բուժառու: Նրանց 96 տոկոսը կրկին 0-18 տարեկան երեխաներն են: Մասնագետի խոսքով՝ այստեղ ևս նախորդող շաբաթվա համեմատ կա նվազում:

«Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ 12-րդ  շաբաթվա ընթացքում  Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H1 ենթատեսակը, գրիպի B տեսակի հարուցիչները, ինչպես նաև  սինցիցիալ վիրուսը, ռինովիրուսը, ադենովիրուսը»,- ասաց Հովհաննիսյանը:

Աիդա Հովհաննիսյանը նաև նկատում է՝ 12-րդ շաբաթվա դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել է 454 բուժառու, նրանցից 69,2 տոկոսը կրկին անչափահասներն են: 

«Թոքաբորբով պայմանավորված՝ 12-րդ շաբաթվա ընթացքում դիմել է 771 բուժառու, ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ  նույնպես նվազել է  1,1 անգամ: Թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3  տոկոսը ևս  0-18 տարեկաններն են»,- նշեց նա:

Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես՝ չօգտագործել հակաբիոտիկներ: Նա նշեց՝ երեք և ավելի օր ջերմելու դեպքում պարտադիր պետք է դիմել տեղամասային բժշկին ու իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Հատկապես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և ախտահանել տան, աշխատավայրի մակերեսները, օդափոխել տարածքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում