Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը մահացել է
1 րոպեի ընթերցում

Մարտի 25-ին, ժամը 23.15-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին վրաերթի է ենթարկել 66-ամյա Ռազմիկ Բ․-ին, որը տեղում մահացել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: