Մարզեր

Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

1 րոպեի ընթերցում

Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք ճանապարհահատվածը, հարկադիր քարաթափման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:

«Մարտի 27-ին ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում