Հայաստանի և Իրանի միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի երկու երկրների համար. Արարատ Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար երկու պետությունների միջև սահմանի անքակտելիությունը կենսական նշանակություն ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկումներում երկկողմ թեմաներից բացի, արծարծվել են նաև տարածաշրջանային բնույթ ունեցող զարգացումները։ 

«Քննարկումների ընթացքում ներկայացրել եմ Ադրբեջանի հետ միջպետական սահմանի սահմանազատման և խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացների վերաբերյալ վերջին զարգացումները։ Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի՝ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու և ստորագրումը կարևորելու համար»,-նշել է Միրզոյանը։  

Հայաստանի ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ Երևանը բազմիցս ընդգծել է, որ բարձր է գնահատում Թեհրանի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ։ 

«Ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անքակտելիությունն ունի կենսական նշանակություն»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը։ 

Նա նաև հավելեց, որ քննարկումների ընթացքում հնարավորություն է ընձեռվել նաև հանգամանորեն քննարկել միջազգային օրակարգի մի շարք այլ խնդիրներ։  

«Ես ընդգծել եմ Երևանի պատրաստակամությունը մեր ավանդը բերել այլ բարեկամ պետությունների և Իրանի միջև երկխոսությանը»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Հայերեն العربية English Français Русский

Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում