Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ պահվածքի համար

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ պահվածքի համար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ 

«Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որը ներողություն է խնդրում, էլ ավելի է ուժեղանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Ալեն Սիմոնյանը։ 

Մարտի 20-ին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ, տեսնելով, որ լրագրողների խմբին է միանում Tribune.am-ի լրագրող  Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ նա այլ տեղ կանգնի և չխանգարի իրեն, հակառակ դեպքում սպառնացել՝ դադարեցնել ճեպազրույցը։ Լրագրողի վրդովմունքին ու պարզաբանում ստանալու փորձին ի պատասխան՝ պատգամավորը խորհուրդ էր տվել նրան «մաքրել շրթունքները»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում