Միացյալ Նահանգներ

Ամերիկյան կողմը դրական է գնահատել ՌԴ-ի հետ Էր Ռիադում բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան կողմը դրական է գնահատել ՌԴ-ի հետ Էր Ռիադում բանակցությունները

Ամերիկացի փորձագետները, որոնք մասնակցել են Սաուդյան Արաբիայում անցկացված ամերիկա-ռուսական հանդիպմանը, իրենց հաղորդագրություններում ԱՄՆ վարչակազմին լավատեսական գնահատականներ են տվել բանակցությունների արդյունքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Չնայած հայտարարության մանրամասներն անմիջապես պարզ չեն եղել, աղբյուրները հայտնել են, որ հաշվետվությունները, որոնց շուրջ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ կարծիքներ է փոխանակել Էր Ռիադում ԱՄՆ-ի տեխնիկական խումբը, լավատեսական են թվացել», - ասվում է CBS-ի հրապարակման մեջ: 

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ ամփոփիչ հայտարարությունը կհրապարակեն Վաշինգտոնի ժամանակով մարտի 25-ին առավոտյան, ժամը 4-ին:

Փորձագետների ռուս-ամերիկյան ​​խորհրդակցությունները մարտի 24-ին տեղի են ունեցել Էր Ռիադում. Մոսկվան ներկայացնում էին Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը և Անվտանգության դաշնային խորհրդի տնօրեն Սերգեյ Բեսեդան։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ փորձագետները հիմնականում կքննարկեն Սև ծովի ջրատարածքում նավագնացության անվտանգությունը։

Մարտի 23-ին Էր Ռիադում տեղի են ունեցել ամերիկա-ուկրաինական խմբերի բանակցությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում