Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
1 րոպեի ընթերցում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը:
Նշվում է, որ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով: