Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս քաղաքի Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիս քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը :
— Olivier Decottignies (@O_Decottignies) March 24, 2025
➡️ Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։
➡️ Շնորհակալություն կենտրոնի տնօրեն տիկին Կարմեն Ապունցին ընդունելության համար։ pic.twitter.com/ftNHaRPexr
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը:
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,-գրել է Օլիվիե Դըկոտինյին՝ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով կենտրոնի տնօրեն Կարմեն Ապունցին։