ԱՄՆ-ում հազարավոր գործակալներ են ներգրավվել ոչ պրոֆիլային գերատեսչություններից՝ պայքարելու անօրինական ներգաղթյալների դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի տարբեր ոչ պրոֆիլային պետական գործակալությունների հազարավոր աշխատակիցներ են ներգրավվել անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, ինչը նվազեցնում է երկրում անվտանգության մակարդակը, քանի որ ավելի քիչ ռեսուրսներ են ծախսվում այլ խնդիրների վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։ 

Ներգաղթի վրա կենտրոնացումը զգալի ռեսուրսներ է տանում հանցագործության դեմ պայքարող այլ գործակալություններից:

«Թրամփի երդմնակալությունից ի վեր, 2500 գործակալների մոտ 80%-ին հանձնարարվել է ստանձնել ներգաղթին առնչվող օրենսդրության կիրառման որոշ պարտականություններ։ 10 000 աշխատակիցներ, ովքեր պայքարում են թմրակարտելների դեմ, այսուհետ իրենց աշխատանքի մոտ մեկ քառորդը տրամադրելու են նաև ներգաղթյալների խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ նոր պարտականություններով օժտված դաշնային աշխատակիցներից շատերը չունեն բավարար պատրաստվածություն կամ փորձ ներգաղթի օրենսդրության մեջ: Նրանց թվում են, օրինակ, Պետդեպարտամենտի անվտանգության 2,5 հազար աշխատակիցները, որոնց իշխանությունները լիազորել են օգնել միգրացիայի ծառայությանը՝ հայտնաբերելու կամ ձերբակալելու ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիներին։

Հայերեն

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին