Եվրոպա

Մերցը Սի Ծինփինին կոչ է արել աջակցել Արևմուտքի ջանքերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Մերցը Սի Ծինփինին կոչ է արել աջակցել Արևմուտքի ջանքերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ Պեկինն աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների ձգտմանը՝ լուծելու ռուս-ուկրաինական հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Կոռնելիուսին։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը հայտնել է շուտափույթ հրադադարի հասնելու համար Եվրոպայի ու Միացյալ Նահանգների համատեղ ջանքերի մասին և կոչ է արել Չինաստանին աջակցել այդ ջանքերին», - ասել է Կոռնելիուսը։

Երկու ղեկավարները միասին աշխատելու պատրաստակամություն են հայտնել գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար և ընդգծել Գերմանիայի ու Չինաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորությունը։ Բացի այդ, Մերցը նշել է ազնիվ մրցակցության և փոխշահավետ հարաբերությունների հաստատման կարևորությունը։

Երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը գերմանաչինական համագործակցությունը զարգացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում