Իրան

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ԱՄՆ–Իրան բանակցություններն ընթանում են պրոֆեսիոնալ մթնոլորտում

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ԱՄՆ–Իրան բանակցություններն ընթանում են պրոֆեսիոնալ մթնոլորտում

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի են ունենում պրոֆեսիոնալ ​​միջավայրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRNA–ի հետ զրույցում այս մասին ասել է Իրան արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: 

Խոսնակն ասել է, որ բանակցություններում քննարկված թեմաների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հրապարակվել են արտասահմանյան լրատվամիջոցներում, պարզապես ենթադրություն են և չեն կարող հաստատվել։

Նա ասել է, որ Իրանի և ԱՄՆ–ի բարձրաստիճան բանակցողների հետ առանձին քննարկումներում Օմանի արտաքին գործերի նախարարը փոխանցում է երկու կողմերի ուղերձներն ու դիրքորոշումները։

Ամերիկացի և իրանցի բանակցողները Հռոմում են՝ Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների 5–րդ փուլի համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում