Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են հասել գերիների մասշտաբային փոխանակման շուրջ, և որ այդ փոխանակումը շուտով տեղի կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Ռուսաստանը և Ուկրաինան հենց նոր համաձայնության եկան գերիների խոշոր փոխանակման շուրջ։ Դա շուտով տեղի կունենա։ Իմ շնորհավորանքներն եմ հայտնում երկու կողմերին այս բանակցությունների կապակցությամբ։ Գուցե սա կարող է հանգեցնել որևէ նշանակալի բանի՞», - գրել է Թրամփը։

«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում առաջին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում