Հայաստան

Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի պարեկները մարտի 22-ին, ժամը 4:40-ի սահմաններում, բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19.5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39 ամյա մեկ այլ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, լիցքավորված 8 փամփուշտով: 

Ըստ ՆԳՆ տվյալների՝ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

 

Հայերեն

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին