Վարչապետն այցելել է Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ և Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են կառավարությունից: 

Հաջորդիվ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին:

Հայերեն English Français Русский

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres