Թուրքիայում բողոքի ցույցերի արդյունքում ձերբակալվել է 350 մարդ

3 րոպեի ընթերցում

AP

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայում ձերբակալվել է 350 մարդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Նախօրեին Ստամբուլում և Անկարայում, ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ըստ ականատեսների՝ որոշ դեպքերում իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, իսկ ուսանողները կոտրել են երկաթե բարիկադները:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլում Իմամօղլուի աջակցության ցույցին 300 հազար մարդ է հավաքվել։ Քաղաքական գործիչը զգուշացրել է իրավապահ մարմիններին արցունքաբեր գազ չօգտագործել։ Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ցույցերի ժամանակ 97 մարդ է բերման ենթարկվել՝ զգուշացնելով սադրանքների և վանդալիզմի մասին:

«Երեկ երեկոյան Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Չանաքքալեում, Էսքիշեհիրում, Կոնիայում և Էդիրնեում բողոքի ցույցերի ժամանակ բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանք, ովքեր ձգտում են խաթարել հասարակական կարգը, սպառնում են մեր երկրի կայունությանը և անվտանգությանը, փնտրում են անկարգություններ և սադրանքներ, սակայն նրանց երբեք նման հնարավորություն չի ընձեռնվի»,- հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարարը։  

Չորեքշաբթի օրը Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարեց Իմամօղլուի ձերբակալության մասին՝ կապված կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու հետ։ Ինքը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ասել է, որ իշխանությունների ճնշման տակ հրաժարական տալու մտադրություն չունի։

Ստամբուլի քաղաքապետի կալանավորումը հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Ստամբուլի կենտրոնական մի շարք փողոցներում և արգելել են քաղաքում ցանկացած հանրահավաք և ցույց մինչև կիրակի։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում