Հայաստան

Ուսանողների համար անցկացվել են հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորմանն ու զարգացմանն ուղղված դասընթացներ

3 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դասընթացին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների ուսանողները:

Ըստ աղբյուրի՝ տեսական դասընթացների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև «Փրկարարական պարզ գործիքներ և սարքեր», «Անվտանգության կանոնները փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներին, որոնց գործնական մասն անցել է ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում։

Դասընթացների նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները փրկարարական աշխատանքների ոլորտում, ապահովել նրանց համապատասխան պատրաստվածությունը և զարգացնել հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունները Հայաստանում։  

Դասընթացների ժամանակ ուսանողներին մանրամասն ներկայացվել են փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր՝ հաշվի առնելով ժամանակի ճիշտ օգտագործումը, ռիսկերի գնահատումը և տարատեսակ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունը։ Նման մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ոչ միայն զինվել տեսական գիտելիքներով, այլ նաև ձեռք բերել գործնական հմտություններ՝ պատրաստ լինելու իրական պայմաններում փրկարարական գործողությունների կատարմանը։ 

 Ուսանողների կողմից ձեռքբերված փորձառությունն անգնահատելի կլինի հանրային անվտանգության ապահովման գործում։ Սա ևս մեկ կարևոր քայլ է փրկարարական համակարգի ուժեղացման և անվտանգության մշակույթի զարգացման գործում։

 

Հայերեն

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Թրամփը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պայմանների վերաբերյալ որոշում կկայացնի իր թիմի հետ խորհրդակցություններից հետո

Անհրաժեշտ են խոշոր բարեփոխումներ պաշտպանության նախարարության գնումների համակարգում, և դրանք կիրականացվեն․ Իլոն Մասկ

Երևանում շարունակվում են քարաթափումները կանխարգելելու միջոցառումները

Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Կանադան չի կարող հաղթել ԱՄՆ-ին առևտրային պատերազմում․ ԱՄՆ փոխնախագահ

Իլոն Մասկը X սոցցանցը վաճառել է իր xAI ընկերությանը

Համացանցում հայերենով հաղորդակցվելու հնարավորություններն ընդլայնվում են ՏՏ նոր լուծումների շնորհիվ