Հայաստան

Երևանի պետական համալսարանի, Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը մարտի 21-ին ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հուշագիրն ուղղված է իրավաբան լավագույն կադրեր պատրաստելու նպատակով արդյունավետ, կառուցողական և շարունակական համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական փորձառության փոխանակմանը, տեսություն-պրակտիկա կապի ապահովմանը և զարգացմանը: 

Երևանի պետական համալասարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Գլխավոր դատախազության հետ համագործակցության շարունակականությունը, ընդգծել է, որ Հուշագրի կնքումը նոր հեռանկարներ կբացի՝ խորացնելով և ամրապնդելով երկու կառույցների միջև գործակցությունը։

«Եռակողմ այս հուշագիրը հնարավորություն կընձեռի մեր ուսանողներին ծանոթանալու Գլխավոր դատախազության գործունեությանը, գործառույթներին և ձեռք բերելու գործնական հմտություններ։ Մեզ համար կարևոր է, որ մեր ուսանողները ոչ միայն տեսական գիտելիքներ ստանան, այլև հնարավորություն ունենան դրանք գործնականում կիրառելու։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան համալրելու Գլխավոր դատախազության կազմը՝ նպաստելով կարևոր կառույցի շարունակական զարգացմանն ու արդյունավետ աշխատանքին»,– նշել է ռեկտորը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարևորել է Հուշագրի ստորագրումը՝ որպես Մայր բուհի հետ առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված կարևոր քայլ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է 2024 թվականին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև ստորագրված մտադրությունների վերաբերյալ եռակողմ հայտարարության կարևորությունը՝ նշելով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում՝ իրավաբանական լաբորատորիա հիմնելուն ուղղված աշխատանքներն ակտիվ փուլում են:

«Մենք արդեն իրականացնում ենք ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքները: Տրամադրված ենք ունենալու ներկայանալի, տեխնիկապես հագեցած լաբորատորիա, որտեղ Դատախազությունում պրակտիկա անցնող ուսանողները, դատախազների թեկնածուներն ու գործող դատախազները կզարգացնեն ու կարդիականացնեն կիբերհանցավորության և միջազգային դատական ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով իրենց մասնագիտական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Մայր բուհին և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին նախաձեռնության համար: 

Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանն, արժևորելով համատեղ գործակցությունը և դրա շրջանակում իրականացվելիք ծրագրերը, նշել է. 

«ԵՊՀ-ի, Իրավագիտության ֆակուլտետի և Գլխավոր դատախազության միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, այն ունեցել է տարաբնույթ դրսևորումներ, սակայն այժմ մենք մեկնարկում ենք համատեղ գործունեության նոր կարևոր փուլ, որն առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքն ու կնպաստի ակնկալվող արդյունքների ստացմանը»։

Հուշագրի շրջանակում Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝

  • Ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը նպաստող մասնագիտական պրակտիկայի կազմակերպում:
  • Հրավիրյալ դասախոսների, տեսաբանների և պրակտիկ իրավաբանների համատեղ դասախոսությունների անցկացում:
  • ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ իրավական խնդիրների վերաբերյալ, կամավոր հիմունքներով, գիտականորեն հիմնավորված խորհրդատվական բնույթի կարծիքների տրամադրում:
  • Համատեղ գիտաժողովների, քննարկումների (կլոր սեղաններ), դատախաղ-մրցույթների և մասնագիտական փորձառության փոխանակմանն ուղղված այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում:
  • Համատեղ գիտահետազոտական աշխատանքների և ծրագրերի իրականացում, մենագրությունների, գիտական հոդվածների, գործնական ուղեցույցների տպագրում (ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականում, ԵՊՀ «Պետություն և իրավունք» ամսագրում, «Բանբեր Երևանի համալսարանի․ Իրավագիտություն» հանդեսում և այլն):
Հայերեն

Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել բրազիլական օրաթերթին

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Հոնկոնգի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

ԱԺ-ն մերժեց կենսաթոշակները պարենային և սպառողական զամբյուղի արժեքին հավասարեցնելու ընդդիմության առաջարկը

Գազայում իսրայելական հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել

Թրամփն ԱՄԷ նախագահի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում

ՌԴ-ն և Ուկրաինան ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնել են Սև ծովում և էներգետիկ օբյեկտների վրա հարվածների դադարեցման

ԱԺ-ն քննարկում է պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը