1990 թվականից ի վեր մոլորակը զրկվել է Չինաստանի տարածքի կեսի չափ անտառներից. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է մոտ 420 միլիոն հեկտար անտառ, ինչը կարելի է համեմատել Չինաստանի տարածքի կեսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցչության ղեկավար Վլադիմիր Մոշկալոն ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում՝ նվիրված Անտառների միջազգային օրվան և գլոբալ տաքացման ազդեցությանը։

«Անտառների կորուստն այսօր շարունակվում է գլխապտույտ  արագությամբ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 1990 թվականից ի վեր աշխարհը կորցրել է 420 միլիոն հեկտար անտառ: Դա մոտավորապես հավասար է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի կեսին», - ասել է նա:

Նրա խոսքով՝ 2015-ից մինչև 2020 թվականն անտառազրկման տեմպերը կազմել են տարեկան մոտ 10 մլն հա։ 

«Հիմնականում դա կապված է եղել միայն ծառահատումների հետ: Եվ դա մոտավորապես հավասար է, ասենք, Պորտուգալիայի տարածքին», - հավելել է Մոշկալոն:

Իր հերթին, Մոսկվայում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը նշել է, որ տարեկան ամբողջ աշխարհում հատվում կամ այրվում է գրեթե 25 միլիոն հեկտար անտառ, այդ թվում՝ գյուղատնտեսական նպատակներով։ 

Հայերեն Русский

Բռնցքամարտը՝ որպես փրկություն, հայկական արմատները՝ որպես ուժ. Ալեքս Միսկիրթչյանի պատմությունը

Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի սկզբից ի վեր առավելագույն թվով նավեր

Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ. Փաշինյանը՝ ռուսական կողմի հետ քննարկումների մասին

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների խնդրին

Գիտական կենտրոնների վերազինմանն ու հետազոտություններին կուղղվի լրացուցիչ շուրջ 2,36 միլիարդ դրամ

Հյուրերի մեծ ներհոսք է սպասվում, ինչը լավ հնարավորություն է մասնավոր հատվածի համար․ վարչապետ

Գյումրիի համայնքային վեց ՀՈԱԿ-ի հատկացվեց ավելի քան 3,6 մլն դրամ

Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը