Թուրքիա

Թուրքիայում երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված Ստամբուլի քաղաքապետի կալանավորման հետ

2 րոպեի ընթերցում

AP
AP

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո  հազարավոր մարդիկ ուրբաթ գիշեր մասնակցել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Բողոքի ցույցերին մասնակցել է նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը, որը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորեն ուժերը «անարդարության դեմ»։ 

Գործակալության տվյալներով՝ Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել կարգուկանոնը։ Նա հայտնել է, որ ուրբաթ գիշեր տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 16 ոստիկան,  իսկ 53 անձ բերման է ենթարկվել և մեղադրվում է  հասարակական կարգը խախտելու մեջ։ 

Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մարտի 19-ին իրավապահները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը  Իմամօղլուի ձերբակալությունից հետո ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց։ 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում