ՆԳ նախարարը մտահոգիչ է համարում բնակարանային և մեքենաների մասերի գողությունների դեպքերը

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մտահոգիչ է համարում բնակարանային և մեքենաների մասերի գողությունների դեպքերը։  

«Ինձ համար ևս մտահոգիչ են այդ դեպքերը։ Պրակտիկայում արձանագրում ենք, որ շատ հաճախ գործում են տարբեր խմբեր։ Վերջերս բացահայտվել է մի խումբ, որը զբաղվել է բնակարանային գողություններով ոչ միայն Կոտայքի մարզում, այլև Երևանում և մի շարք այլ մարզերում։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալ կերպով կազմավորված խմբերի գործունեությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նման խմբերի բացահայտման արդյունքում մի շարք նախորդ չբացահայտված հանցագործություններ նույնպես համարվում են բացահայտված։ 

Սակայն, ըստ նախարարի, դեռևս անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը՝ հանցավոր գործողությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։

«Մենք նկատում ենք, որ հանցանք կատարող անձինք շատ հաճախ օգտագործում են ենթակառուցվածքային պայմանները, օրինակ՝ լուսավորության բացակայությունը, տեսախցիկների անկյունները, ինչպես նաև հատուկ հագուստ, որպեսզի խուսափեն նույնականացումից»,- ասաց Սարգսյանը։

Նախարարն ընդգծեց, որ 2025 թվականի առաջին ամիսներին բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշներում աճ է արձանագրվել։ 

Հայերեն English

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում