Մերձավոր Արևելք

Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա

2 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ 

Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր թվի 70%-ը։

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան անկլավում իրավիճակն աղետալի է, իսկ բնակչությունը տառապում է սարսափելի պայմաններում: 

Իսրայելական ուժերն առաջ են շարժվել դեպի Գազայի հատվածի հարավում գտնվող Թել ալ-Սուլթան թաղամասի արևմտյան ճամբար: Նրանց ուժգին գնդակոծության թիրախ են դարձել Գազայի հատվածի հարավում գտնվող Խուզաա և Աբասան քաղաքները, Ալ-Մաղազի ճամբարը։ Հարձակումների են ենթարկվել նաև Արևմտյան ափի մի շարք շրջաններ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն արաբներին և մուսուլմաններին կոչ է արել շտապ գործողություններ ձեռնարկել Գազայի վրա ագրեսիան դադարեցնելու համար։

Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ռազմական գործողությունների վերսկսումը բացատրել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները։ 

ՀԱՄԱՍ-ն իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:

Հայերեն Русский

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ. տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի նախաձեռնությունը միանշանակ քաղաքական աջակցություն է ստացել եվրոպական մայրաքաղաքներից. Զեյնալյան

Արգենտինայի ֆուտբոլի ընտրանին նվաճել է Մունդիալ-2026-ի ուղեգիր

Մարկո Ռուբիոն և Նիկոլ Փաշինյանն անընդունելի են համարել Հարավային Կովկասում որևէ տեսակի էսկալացիան

Ռուսաստանը նոր դեսպան է ուղարկում ԱՄՆ

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները

Վարազդատ Լալայանը և Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի լավագույն ծանրորդների հավակնորդների թվում են

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ԵԱ-ում կիսում են 4-5-րդ տեղերը