Բռնցքամարտն ընդգրկված կլինի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ծրագրում
1 րոպեի ընթերցում

Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ` բռնցքամարտ մարզաձևն ընդգրկված կլինի 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման որոշում կայացվել է ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանի ժամանակ:
Այս օրերին Հունաստանում ընթանում է ՄՕԿ-ի վեհաժողովը, որի ընթացքում ընդունվում են մի շարք որոշումներ։
Քիչ ավելի ուշ կընտրվի նաև ՄՕԿ-ի նոր նախագահը:
Բռնցքամարտը կմնա Օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն մրցումները կանցկացնի World Boxing-ը: Ավելի վաղ ՄՕԿ-ը անդամակցությունից զրկել էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային` IBA-ին:
2028 թվականի 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 14-30-ը: