ՀՀ ԱԳ նախարարն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր:
Ինչպես «Արմենպրես» - ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված լուսանկարներից և հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: