Իրան

Թրամփը Իրանի գերագույն առաջնորդին տեղեկացրել է միջուկային նոր գործարքի կնքման վերջնաժամկետ սահմանելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեիին ուղղված նամակում հայտնել է այդ երկրի հետ միջուկային նոր գործարքի կնքման համար երկամսյա ժամկետ սահմանելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը:

Լրատվամիջոցը հիմնվելով ամերիկացի պաշտոնյայի և երկու այլ իրազեկ աղբյուրների հայտնած տեղեկությունների վրա՝ նշում է, որ նախագահ Թրամփը իր որոշումը ներկայացրել է Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակում:

Դոնալդ Թրամփը մարտի 7-ին հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ նախընտրելով Թեհրանի հետ գործարք կնքել միջուկային ծրագրի հարցի շուրջ։ ԱՄՆ-ի նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական և դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին։

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը 2015 թվականին համաձայնագիր էին կնքել, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Թրամփի նախորդ նախագահության օրոք, 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի դեմ։ Իրանը ի պատասխան հայտարարել էր համաձայնագրի շրջանակում իր ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ մասնավորապես հրաժարվելով միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման ուղղությամբ սահմանափակումներից։

 

Հայերեն

Ծաղկաձորում քառանիվի վթարի հետևանքով զոհվել է երկու անչափահաս. շրջանավարտ լինելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է

Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի Վարչական դատարանի՝ «կարմիր գծերի» վճարների որոշման վերաբերյալ վճիռը

Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է

Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ռուսաստան

Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հանրապետության տոնին հանդես կգա դասական համերգով

ՌԴ-ն գիշերը հարված է հասցրել Ուկրաինային