Եվրոպա

Համբուրգում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա․ տուժել է առնվազն 12 մարդ

1 րոպեի ընթերցում

Համբուրգում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա․ տուժել է առնվազն 12 մարդ

Գերմանիայի Համբուրգ քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Der Spiegel–ը գրում է, որ նախնական տվյալներով տուժել է առնվազն 12 մարդ։

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ երեք մարդ ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ևս երեքը՝ լուրջ վնասվածքներ, իսկ վեցը՝ թեթև։

Bild պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ։ Դեռևս հստակ չէ՝ արդյոք նա կապված է հարձակման հետ։ 

Ոստիկանությունը շարունակում է պարզել միջադեպի հանգամանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում