Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հանրապետության տոնին հանդես կգա դասական համերգով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, մայիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը, ինչպես նաև Ռապսոդիան՝ գրված ջութակի և նվագախմբի համար, Ֆրանց Վաքսմանի Ֆանտազիան՝ Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով, Պաբլո Սարասատեի Գնչուական մեղեդիները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երեկոյի ընթացքում կհնչի նաև Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» սիմֆոնիան։
Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա ջութակահար Դիանա Ադամյանը։
Դասական երաժշտության համերգը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության տոնին