Ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը կիսվել է առաջին տպավորություններով, խոսել Վրաստանի թիմի հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպն  Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի դեմ հանդիպումից դրական ակնկալիքներ ունի:

«Մենք քիչ ժամանակ ունեցանք առաջին խաղին նախապատրաստվելու համար: Տեսնում ենք ֆուտբոլի ընտրանու անդամների նվիրվածությունը հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները պատրաստակամ են անելու այն, ինչ մենք  խնդրում ենք: Ինչ վերաբերվում է Վրաստանի դեմ առաջիկա խաղին, ապա փորձելու ենք լուրջ դժվարություններ ստեղծել նրանց համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացած հրավերին` Սխիպն ընդգծեց, որ իրեն դուր է եկել այն նախագիծը, որը ստացել է հայկական կողմից և իրեն դուր են գալիս Հայաստանում առկա ֆուտբոլային ենթակառուցվածքները: 

«Ես պատրաստ էի նորից անցնել աշխատանքի որպես մարզիչ և ես ուզում էի աշխատել այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին անցյալում Հունաստանի հավաքականն ու «Այաքս»-ն էին: Իմ առջև դրված խնդիրներն են` մոտ ապագայում, Վրաստանի դեմ առաջիկա երկու խաղերում դրական արդյունք, իսկ առավել հեռու ապագայի առումով` մեր խնդիրն աշխարհի առաջնության համար Ազգերի լիգայի ընտրական փուլի հաջող մասնակցությունն է»,-ասաց նա:

Խոսելով Հայաստանից ստացած առաջին տպավորություններից՝ մասնագետն առանձնացրեց. «Ուտելիքն այստեղ հրաշալի է, եղանակը մինչ այսօր` գերազանց, իսկ Երևանն, իսկապես, սիրել եմ»:

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում մարտի  20-ին (մեկնարկը` 21:00-ին ) Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Վրաստանի ընտրանուն, իսկ մարտի 23-ին (մեկնարկը` 18:00-ին) կկայանա պատասխան խաղը: Դիմակայության հաղթողը իրավունք կստանա հանդես գալու Ազգերի լիգայի B ենթախմբում:

 

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար